|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 15  հոկտեմբերի  2019 թվականի N 101-Ա
 | 
| ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 76, 77 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
       Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Աթոյանը 1984 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 76, 77 բնակարանում, հաշվի առնելով Արթուր Աթոյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի N Ք-1829), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հուլիսի 2-ի N 02072019-07-0059 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 32.85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 76, 77 բնակարանն անհատույց օտարել Արթուր Աթոյանին և Գայանե Մուրադյանին:
 2.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 
 
 | 
| 
 | Կողմ -10  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (32.00 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |