|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մարտի 2025 թվականի N 1054 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 57 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, նոյեմբերի 14-ի N 190-Ա, դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հաշվի առնելով Գևորգ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N Ք-6963) և համաձայնությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 29102024-07-0167 վկայական) Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 57 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտը՝ 119.65 քառակուսի մետր արտաքին և 96.63 քառակուսի մետր ներքին մակերեսներով և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 437.9 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գևորգ Վարուժանի Հակոբյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) շինության 1 քառակուսի մետրի համար` 20 844 (քսան հազար ութ հարյուր քառասունչորս) դրամ (տարածագնահատման 10-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.2316). 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6 834.3 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք) դրամ, իսկ սահմանված չափից ավելի հողատարածքի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 20 502.9 (քսան հազար հինգ հարյուր երկու ամբողջ ինը): 4. Գևորգ Հակոբյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 2 493 985 (երկու միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար ինը հարյուր ութսունհինգ) դրամ՝ շինության գինը. 2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 5 707 324 (հինգ միլիոն յոթ հարյուր յոթ հազար երեք հարյուր քսանչորս) դրամ` հողամասի գինը. 3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գևորգ Հակոբյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|