Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 05.1//21553-2025-25/09/2025 հայց ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը (մուտք՝ 25.09.2025թ. Պ-2788), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ և ողջամիտ ժամկետում իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն իրացնել իրավասու դատարան համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իր բացառիկ լիազորությունը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |