|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2018 թվականի N 102-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻ 23/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 3-ի թիվ «778-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դավիթ Դավթյանը 1997 թվականից տիրապետում է Հանրապետության պողոտայի թիվ 4 շենքի 23/1 բնակարանը, հիմք ընդունելով Դավիթ Դավթյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N Ք-1963), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N 30102018-07-0036 վկայական) Հանրապետության պողոտայի թիվ 4 շենքի 11.5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 23/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամով, օտարել Դավիթ Դավթյանին: 2. Դավիթ Դավթյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 115 000 (հարյուր տասնհինգ հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Դավթյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Դավիթ Դավթյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|