Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 118-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2019 թվականի N 118-Ն

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,  «Տեղական տուրքերի և վճարների մասին»  օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ  հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  օրենքի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
    
1. Սահմանել Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների  դրույքաչափերը և արտոնությունները 2020 թվականի համար`
   
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝   14 000 (տասնչորս հազար) դրամ.
  
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.
     3
) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  14 000 (տասնչորս հազար) դրամ.
   
4) hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
     5համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  14 000 (տասնչորս հազար) դրամ.
     6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
     7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց  մեկ քառակուսի մետրի համար  փոխհատուցման  վճար՝ ամսական 10 (տասը) դրամ.
     8) արխիվից   փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար  փոխհատուցման վճար՝  1 000 (հազար) դրամ.
     9) համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարի դրույքաչափերը և արտոնությունները՝  համաձայն հավելված 1-ի.
     10) 
շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.
     11) համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի  փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 3-ի.
     12) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից  մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ` համաձայն հավելված 4-ի.
     13) «Աբովյանի գեղարվեստի  դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումար և արտոնություններ՝  համաձայն հավելված 5-ի.
     14) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   


Կողմ -9

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(35.89 Կբ)
(36.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 897

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner