| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  08  մայիսի  2019 թվականի N 42-Ա | 
   «ԱԲՈՎՅԱՆԻ N 3 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`      1.  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի մայիսի 6-ի N 06052019-07-0053 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 17/2 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։       2.  Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել 3-րդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։       3.  Հանձնարարել «Աբովյանի N 3 միջհամայնքային մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել անհատույց օգտագործման իրավունքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման գործողությունները։       4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 
   | 
 Կողմ -8  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(34.13 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |