|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հուլիսի 2021 թվականի N 23-Ա |
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 07-Ի N 05 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել 2021 թվականի հուլիսի 07-ի N 05 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը սահմանելու մասին. 2) Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 4) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/43/3 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին. 5) Աբովյան քաղաքի Արզնի խճուղու թիվ 1/14/13 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|