Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 51-րդ և 55-րդ կետերի և հաշվի առնելով «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Մանուկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 15-ի N Տ-956), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի «ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-011-0274-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 92-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի բաժանված մասերին տրամադրել հասցեներ՝
ա. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0013 կադաստրային ծածկագրով 1.248656 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0132 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 1-ին փողոց, 30 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 130 794 219 (հարյուր երեսուն միլիոն յոթ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր տասնինը) դրամ),
բ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0014 կադաստրային ծածկագրով 1.09964 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0129 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 20 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 115 185 092 (հարյուր տասնհինգ միլիոն հարյուր ութսունհինգ հազար իննսուներկու) դրամ),
գ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0015 կադաստրային ծածկագրով 0.967372 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0125 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/3 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 101 330 283 (հարյուր մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար երկու հարյուր ութսուներեք) դրամ),
դ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0130 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 18/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 94 777 667 (իննսունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ),
ե. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0017 կադաստրային ծածկագրով 0.88943 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0137 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 16/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 93 166 015 (իննսուներեք միլիոն հարյուր վաթսունվեց հազար տասնհինգ) դրամ),
զ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0018 կադաստրային ծածկագրով 0.85635 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0134 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 16 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 89 700 951 (ութսունինը միլիոն յոթ հարյուր հազար ինը հարյուր հիսունմեկ) դրամ),
է. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0128 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/2 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 87 843 349 (ութսունյոթ միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քառասունինը) դրամ),
ը. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0020 կադաստրային ծածկագրով 0.6445 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0133 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 18 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 67 510 086 (վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր տասը հազար ութսունվեց) դրամ),
թ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0011 կադաստրային ծածկագրով 1.291694 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0127 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 135 302 364 (հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր երկու հազար երեք հարյուր վաթսունչորս) դրամ),
ժ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1.258926 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0138 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 1-ին փողոց, 32 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 131 869 981 (հարյուր երեսունմեկ միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր ութսունմեկ) դրամ),
2) որոշումը լրացնել 2.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ՝ «2.1 Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը մինչև 2023 թվականի մարտի 1-ը չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։»,
3) որոշումը լրացնել 2.2 կետով՝ հետևյալ խմբագրությամբ՝ «2.2 «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 900105201652 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։