|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մարտի 2018 թվականի N 22-Ա |
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և, մասնավորապես, Աբովյան համայնքի տարածքում աղբահանության հետագա աշխատանքների բարելավմանն ուղղված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներն իրականացնելու ևպարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Պարտավորություն ստանձնել 2020 թվականից մինչև 2030 թվականն ընկած ժամանակատվածում հավասարաչափ մասնաբաժիններով վարկային համաձայնագրից բխող` «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈւՆԻՔԻ ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարմանն ուղղված` ենթավարկի հիմնական գումարները, հաշվարկված տոկոսագումարները, հանձնավճարները, վերաձևակերպման վճարումները, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից 2018-2019 թվականների ընթացքում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին վճարված գումարների վճարման առումով, Աբովյանի համայնքային բյուջեի ֆոնդային մասի միջոցներից 11 տարվա համար, ընդհանուրը 382 247 000 (երեք հարյուր ութսուներկու միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար) դրամի չափով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|