| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  08  մայիսի  2019 թվականի N 50-Ա | 
  ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 6-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԵՏ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
    Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գրությունը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 05-ի N Պ-610), Աբովյան համայնքի ավագանին որոշում է`    1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի սեպտեմբերի 01-ի 01092017-07-0045 սեփականության վկայական) 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող 2.0 հեկտար մակերեսով հողամասը հետ նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ Աբովյան քաղաքում նոր «Հատուկ կացարան»-ի կառուցման նպատակով։     2. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 23-ի  «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 83-Ա որոշումը համարել ուժը կորցրած։     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:   | 
 Կողմ -8  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(28.91 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |