|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2021 թվականի N 50-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 173-Ա, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 93-Ա ԵՎ N 94-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աննա Մխիթարյանի (մուտք՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի N Ք-3086) և Էլյա Իսրայելյանի (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի N Ք-3222) դիմումները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Չեղյալ ճանաչել՝ 1) Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 6-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 2-րդ միկրոշրջանի 18 շենքի թիվ 14 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 173-Ա որոշումը. 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 53, 54 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 93-Ա որոշումը. 3) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Գառնիի փողոցի 7 շենքի 5 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 94-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|