Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 452
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 77-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 77-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`                    
1.
 Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22-ի ութերորդ նստաշրջանի հերթական հինգերորդ նիստի հետևյալ օրակարգը.       
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին. 
2)
 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի N 26-Ա և 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 230-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.    
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 62-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.     
5) «Առինջի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի ենթակայությանն անցնելուն նախնական համաձայնություն տալու մասին.       
6) 
«Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամին գումար հատկացնելուն համաձայնություն տալու մասին.        
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախակրթարան ունենալու միկրոծրագրի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին.
8) «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.                 
9) 
«ԴԱՅՆԱՄԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.  
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին.     
11) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
12) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48/2 հասցեում գտնվող 0.002468 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
13) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղի Պտղնի-3 Այգետարածքի 5-րդ թաղամասի 48/1 հասցեում գտնվող հողամասը Վան Հայրապետյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
14) 
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղի Պտղնի-3 Այգետարածքի 3-րդ թաղամաս թիվ 78/1 հասցեում գտնվող հողամասը Լիլիթ Մարտիրոսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.     
15) 
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 90/1 հասցեում գտնվող հողամասը Սուսաննա Բրոյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 
16) 
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 4/11 հասցեում գտնվող հողամասը Վազգեն Զաքարյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
17)
Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղի Պտղնի-2 Այգետարածքի 4-րդ թաղամասի թիվ 10/4 հասցեում գտնվող հողամասը Հակոբ Բաբախանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.   
18) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.       
        
20) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ հարցը քննարկելու մասին.
   
2
1) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։   


Կողմ -23

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ         
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 14

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner