|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հուլիսի 2020 թվականի N 44-Ա |
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի գրությունները (մուտք՝ 2020 թվականի մարտի 23-ի N Տ-98/1 և 2020 թվականի մայիսի 5-ի N Տ-123), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը (հիմք՝ 2018 թվականի մարտի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20032018-07-0041) 15 (տասնհինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը: 2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը պարտավոր է 2 (երկու) տարվա ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիք վերանորոգումը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան։ 3. Սույն որոշման 2-րդ կետի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։ 4. Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքելու անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.64 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|