|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 դեկտեմբերի 2022 թվականի N 200-Ա |
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։ 2. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.27 Կբ)
|
|
(56.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|