|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2020 թվականի N 78-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 8-Ա, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 7-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 8-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» նույնաբովանդակ վերնագիր ունեցող Աբովյան համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 22-ի N 8-Ա, 2015 թվականի հունվարի 15-ի N 7-Ա, 2016 թվականի հունվարի 18-ի N 8-Ա որոշումները լրացնել նոր 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում օտարել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2014 թվականի հունվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.06 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|