|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 15  ապրիլի  2022 թվականի N 32-Ա
 | 
| «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ԴՊՐՈՑԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2022 թվականի փետրվարի 17-ի N 06/11.1/1363-2022 գրությունը և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի մարտի 10-ի N 18 (մուտք՝ 11.03.2022թ. N Տ-273) դիմումը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝ 1.Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության կադաստրային ծածկագիր՝  07-002-0117-0002-ից 0,7 հեկտար (համաձայն կից հատակագծի) հողատարածքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի դրույթներով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելուն՝  Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակչության սպասարկման համար դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման նպատակով, պայմանով, որ շահագործման հանձնվելուց հետո դպրոցի և մանկապարտեզի շենքերը վերադարձվելու են համայնքին։
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
 
 | 
| 
 | Կողմ -12  ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԵԹՐԱԿՅԱՆ ՍԵԹՐԱԿ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -6  ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Ձեռնպահ -1  ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (502.04 Կբ) |  |  | (14.44 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |