|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 01  մարտի  2017 թվականի N 25-Ա
 | 
| ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 7 ՇԵՆՔԻ 25-26 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 168-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ «329-01/Վ-016» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վեներա Շատվերյանը 2003 թվականից բնակվում է Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 25-26 բնակարանում, հիմք ընդունելով Վեներա Շատվերյանի դիմումը (մուտք՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի N Ք-2030), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 22092016-07-0060 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 40.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 25-26 բնակարանն ուղղակի վաճառքով` 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամով, օտարել Վեներա Շատվերյանին:
 2.  Վեներա Շատվերյանը պարտավոր է վճարել.
 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 406 000 (չորս հարյուր վեց հազար) դրամ` բնակարանի գինը.
 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վեներա Շատվերյանի կողմից:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից:
 | 
| 
 | Կողմ -15  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ           ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |