Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 448
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2779
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 2779

ՄԱՐԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մարինա Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 01-ի N Ք-4383).
1. Մարինա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 18-ի N 18072024-07-0139 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «Հովիկ Հովակիմյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 24-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող մասին (434.3 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1, 2-րդ բաժանվող մասին (430.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1/1, 3-րդ բաժանվող մասին (566.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1/2, 4-րդ բաժանվող մասին (427.8 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1/3, 5-րդ բաժանվող մասին (430.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1/4, 6-րդ բաժանվող մասին (428.7 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 15-րդ փողոց, 1/5, իսկ 283.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը համարել ընդհանուր բաժնային սեփականություն 2-րդ և 3-րդ բաժանվող մասերի համար։
2. Մարինա Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 60 000 (վաթսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինա Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(162.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner