Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Հարություն Գուլյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 02-ի N Ք-5781), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հարություն Գուլյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 20-ի N 20022018-07-0014 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 1/14/6/3 հասցեում գտնվող 07-002-0039-0957 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 45.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 07-ի N 07082025-07-0161 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող 07-002-0039-1937 կադաստրային ծածկագրով 44.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-0957 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Հարություն Արամայիսի Գուլյանին։ 2. Հարություն Գուլյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 468 920 (չորս հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր քսան) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հարություն Գուլյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Գուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |