Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ինգա Զախարյանը 2007 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 85 սենյակում, հաշվի առնելով Ինգա Զախարյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N Ք-2765), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի նոյեմբերի 4-ի N 04112019-07-0075 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 19.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 85 սենյակն անհատույց օտարել Ինգա Զախարյանին և Ելիզավետա Զաքարյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |