Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի զեկուցագիրը (մուտք՝ 2017 թվականի փետրվարի 28-ի N Ք-250), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից 4 000.0 հազար դրամ հատկացնել «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «5121» հոդվածին՝ ԶԻԼ ինքնաթափ ավտոմեքենա ձեռք բերելու համար։ |