Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1063-րդ, 1065-րդ և 1071.1-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի և հիմք ընդունելով Հմայակ Գևորգյանի 2019 թվականի հունիսի 17-ի դիմումը, Աբովյան hամայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից շահագործվող Աբովյան համայնքին պատկանող ЛТЗ-60 AB մակնիշի անվավոր տրակտորի շահագործման ժամանակ 2019 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Հմայակ Ռոբերտի Գևորգյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի 88 ZO 888 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված 2 079 000 (երկու միլիոն յոթնասունինը հազար) դրամ վնասը համայնքի բյուջեից հատուցելու համար։ 2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված գումարն օրենքով սահմանված կարգով, հետադարձ պահանջի իրավունքով վնասը հասցրած անձից հետ ստանալու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |