Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը (մուտք՝ 2017 թվականի մարտի 17-ի N Պ-305), «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2017 թվականի մարտի 31-ի N Ե-27 տեղեկանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Աբովյան» քրեակատաորղական հիմնարկը հանդիսանում է պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկ (դիտարկվում է որպես առանձին կատեգորիա) և նրա կողմից աղբահանության դիմաց վճարումների ուշացումները կապված են եղել ֆինանսավորման ուշացման հետ՝ Աբովյան համայնքի ավագնին ո ր ո շ ու մ է՝ 1. Զիջել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից աղբահանության դիմաց վճարումների ուշացման հետևանքով առաջացած 159. 000 (հարյուր հիսունինը հազար) դրամ գումարի տույժը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |