Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի օգոստոսի 24-ի թիվ «675-01/Վ-018» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գևորգ Աթայանը 2002 թվականից հաշվառված բնակվում է Հանրապետության պողոտայի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանում, հիմք ընդունելով Գևորգ Աթայանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի N Ք-1605), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի հուլիսի 25-ի N 25072018-07-0091 վկայական) Հանրապետության պողոտայի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի 30.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 5 բնակարանն ուղղակի վաճառքով` 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամով, օտարել Գևորգ, Արամ, Ելիզավետա Աթայաններին և Արմինե Եփրեմյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 306 000 (երեք հարյուր վեց հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |