Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով Աբովյանի հրշեջ փրկարար ջոկատի` մասնագիտական պարտականությունները արհեստավարժ կատարելու և հասարակությանը անգնահատելի ծառայություն մատուցելու հանգամանքը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 203 000 (երկու հարյուր երեք հազար) դրամ հաշվեկշռային արժեքով Dual Core G 4400 համակարգիչը նվիրել Աբովյանի հրշեջ փրկարար ջոկատին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |