Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 134-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 27 նիստի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 28-ը՝ նախագծերում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակով. 1) 2017 թվականի համար Աբովյան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 2) 2017 թվականի համար աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 3) 2017 թվականի համար համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող և համայնքային բյուջե մուտքագրվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին. 4) 2017 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |