Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք ՝ 2017 թվականի փետրվարի 15-ի N Ք-179), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 7 480.0 հազար դրամ, որից 3 500.0 հազար դրամը հատկացնել «Մուտքերի վերանորոգում» (բաժին 06 , խումբ 1, դաս 1) նախահաշվի «5122» հոդվածին, 1 000.0 հազար դրամը՝ «Աբովյանի համայնքապետարանի պահպանում» (բաժին 01, խումբ 1 , դաս 1 ) նախահաշվի «5122» հոդվածին, 2 000.0 հազար դրամը՝ «Փողոցների անվտանգության երթևեկության նշագծում» (բաժին 04, խումբ 5 , դաս 1 ) նախահաշվի «5122» հոդվածին, 980.0 հազար դրամը՝ «Քաղաքային այգու կառուցում» (բաժին 08, խումբ 1 , դաս 1 ) նախահաշվի «5134» հոդվածին։ |