Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Արթուր Սիմոնյանի լիազորած անձ Կարեն Յայլոյանի դիմումը ( մուտք՝ 2022 թվականի մայիսի 31-ի N Ք-2437), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արթուր Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 25-ի N 25052022-07-0185 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի 3/2 հասցեում գտնվող շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0.104775 հեկտար մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 31-ի N 31052022-07-0017 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի 3/8 հասցեում գտնվող 07-002-0103-0214 կադաստրային ծածկագրով 0.0523 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0103-0139 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Արթուր Պատվականի Սիմոնյանին։ 2. Արթուր Սիմոնյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 2 323 062 (երկու միլիոն երեք հարյուր քսաներեք հազար վաթսուներկու) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սիմոնյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |