Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Քնքուշ Գդլյանի լիազորած անձ Լիպարիտ Գդլյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N Ք-2415), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Քնքուշ Գդլյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի նոյեմբերի 03-ի N 03112018-07-0051 վկայական) Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 36/13/1/1 հասցեում գտնվող 96.4 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 12122018-07-0099 վկայական) 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 36/13/3 հասցեում գտնվող 154.2 քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ: 2. Քնքուշ Գդլյանը պարտավոր է համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հավելյալ 57.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 169 940 (հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր քառասուն) դրամ։ 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Քնքուշ Գդլյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |