Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով Կորյուն Անդրեասյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 16-ի N Ք-938), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կորյուն Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2007 թվականի հուլիսի 30-ի N 2357169 վկայական, կադաստրային համարը՝ 07-002-146-056) Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/102 հասցեում գտնվող 0.0358 հեկտար մակերեսով արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես բնակավայրերի նշանակության հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կորյուն Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |