Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բարմեն Վանյանը 1984 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 22 բնակարանում, հաշվի առնելով Բարմեն Վանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 18-ի N Ք-1295), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0147 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 35.78 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 22 բնակարանն անհատույց օտարել Բարմեն, Սարգիս և Օֆելյա Վանյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|