Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» և «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները բարելավելու, նրանց կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1 456 000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար) դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ 1) «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 996 000 (ինը հարյուր իննսունվեց հազար) դրամ արժողությամբ՝ համաձայն հավելված 1-ի: 2) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 460 000 (չորս հարյուր վաթսուն հազար) դրամ արժողությամբ՝ համաձայն հավելված 2-ի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |