Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Մաթևոսյանը 2008 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 2-րդ շենքի թիվ 14 սենյակում, հաշվի առնելով Անահիտ Մաթևոսյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի փետրվարի 19-ի N Ք-233), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2008 թվականի օգոստոսի 4-ի N 2534248 վկայական և Աբովյանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 1310 որոշում) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 2-րդ շենքի 13.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 14 սենյակն անհատույց օտարել Անահիտ Մաթևոսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Մաթևոսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Մաթևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|