Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի և հաշվի առնելով «ԴՐԵԱՄ ՍԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռոման Եղիազարյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ի N Տ-1478), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝. 1. Արամուս համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 4-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և վարձակալությամբ տրամադրելու մասին» N 19 որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «2230000 (երկու միլիոն երկու հարյուր երեսուն հազար)» բառերը փոխարինել «1671620 (մեկ միլիոն վեց հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր քսան)» բառերով։ 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման կատարումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |