Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017 թվականի գույքագրման արդյունքները` հիմնական միջոցների գծով 2 361 430 300 (երկու միլիարդ երեք հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր երեսուն հազար երեք հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ, տնտեսական գույքի գծով 77 913 700 (յոթանասունյոթ միլիոն ինը հարյուր տասներեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ արժողությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |