Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 04-ի N 10 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող հողամասը Էմմա Շահնազարյանին նվիրելու մասին. 2) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/8 հասցեում գտնվող հողամասը Ժորիկ Նալթակյանին նվիրելու մասին. 3) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/9 հասցեում գտնվող հողամասը Շահեն Խառատյանին նվիրելու մասին. 4) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/11 հասցեում գտնվող հողամասը Դերենիկ Նադարյանին նվիրելու մասին. 5) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/16 հասցեում գտնվող հողամասը Գոհարիկ Ներսիսյանին նվիրելու մասին. 6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն աճուրդային կարգով օտարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |