Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 13-ի N 11 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 3-րդ միկրոշրջանի 14 շենքի թիվ 18 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 4) «Աբովյանի համայնքային գրադարան» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման եղանակով «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցականկրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու առաջարկի վերաբերյալ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |