Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, հաշվի առնելով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի N Տ-645), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 30-ի ««Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար շենք վարձակալելու մասին» N 14-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով, իսկ «250 000 (երկու հարյուր հիսուն հազար)» բառերը փոխարինել «520 000 (հինգ հարյուր քսան հազար)» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |