Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՇԱՀԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՆՎԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 13-ի N 57-Ա որոշումը, Աբովյան համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 20-ի N 582 որոշումը և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունիսի 22-ի N Ք-1189), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
   1. «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 22122016-07-0069 վկայական) Աբովյան քաղաքի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/9 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Շահեն Խառատյանին։
  2. Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է  Շահեն Խառատյանի կողմից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner