Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 223
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
«ԱԲՈՎՅԱՆԻ N 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 12.12.2016թ. N Տ-170) և 2016 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված համաձայնագիրը, հաշվի առնելով այն փաստը, որ «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող նախկին մանկապարտեզի շենքը երկար տարիներ անհատույց օգտագործվել է «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքի տվյալ հատվածում որպես մանկապարտեզ օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 857 հրամանով պահանջվող նորմերին ու պահանջներին համապատասխանող այլ շինություն չկա, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.      
      1. Համաձայնություն տալ «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունությունն իրականացնելու նպատակով 2017 թվականի փետրվարի 1-ից հինգ տարի ժամկետով, ամսական 250
 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ վճարով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող նախկին մանկապարտեզի շենքը վարձակալելու նպատակով պայմանագիր կնքելուն։      
    
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner