Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի ապրիլի 14-ի N 08 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թվականի գույքագրման արդյունքները հաստատելու մասին. 3) «Աբովյանի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող գույքն Աբովյան համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին. 4) «Աբովյանի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին. 5) Աբովյան համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին. 6) Աբովյան համայնքում հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից աղբահանության վճարների ուշացման հետևանքով առաջացած տույժը զիջելու մասին. 8) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին. 9) «Աբովյանի N 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |