Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի նոյեմբերի 05-ի N 05112021-07-0143 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի հ 83/2/1 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ 2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։ 3. Հանձնարարել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |