Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 15 ՇԵՆՔԻ ԹԻՎ 57 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավա­գա­­­նու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ «318-01/Վ-019» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 000 000 (մեկ միլիոն) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռոման Գևորգյանը 1985 թվականից բնակվում է Հանրապետության պողոտայի 15 շենքի թիվ 57 բնակարանում, հիմք ընդունելով Ռոման Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի N Ք-2624), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
      
1.  Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 18102019-07-0076 վկայական) Հանրապետության պողոտայի 15 շենքի 98.76 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 57 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 000 000 (մեկ միլիոն)դրամով օտարել Ռոման Գևորգյանին:
      
2.  Ռոման Գևորգյանը պարտավոր է վճարել.
      1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 000 000 (մեկ միլիոն) դրամ` բնակարանի գինը.
      2)  համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 
      3.  Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռոման Գևորգյանի կողմից: 
      
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոման Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(36.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner