Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 27-ի N 36-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2017 թվականի հուլիսի 7-ի թիվ «298-01/Վ-017» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 222 000 (մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոս Արշակյանի ընտանիքը 2006 թվականից բնակվում է Հանրապետության պողոտայի 3 շենքի թիվ 1/1 բնակարանում, հիմք ընդունելով Սոս Արշակյանի դիմումը (մուտք՝ 2017 թվականի հուլիսի 18-ի N Ք-1171), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի հունիսի 20-ի N 20062017-07-0023 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 3 շենքի 213.35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 1/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 222 000 (մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար) դրամով, օտարել Սոս, Տաթևիկ, Աբրահամ Արշակյաններին և Ռիտա Համբարձումյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 222 000 (մեկ միլիոն երկու հարյուր քսաներկու հազար) դրամ` բնակարանի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: |