Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ««Աբովյանի N3 միջհամայնքային մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության երկրորդ մասնաշենքի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|