Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 05-Ի N 26 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
      
1.  Հաստատել 2016 թվականի դեկտեմբերի 05-ի N 26 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
      1)  
«Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով պատկանող հողամասի մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին.
      
2)  «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Աբովյան համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին.
      3)  Աբովյան համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 23-ի N 202-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասի անհատույց օգտագործման իրավունքի տրամադման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.
      4)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հատիսի փողոցի թիվ 1/75/1 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրեու մասին:
      
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner