Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 388
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`        
1.
 Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի չորրորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստի հետևյալ օրակարգը. 
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին.        
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին.    
3) Աբովյան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 
4)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին.
5) «Հայաստանի «Սևան» գյուղական մարզական հասարակական կազմակերպության Աբովյանի մանկա-պատանեկան մարզադպրոց» հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.        
6) Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու մասին.
7) 
Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի վարչական շենքում առկա հիմնական միջոցների դուրս գրման մասին.      
8) 
Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0307-0016 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.      
9) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0302-0050 կադաստրային ծածկագրում 0.20558 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.       
10) Դավիթ Սերոբյանին պատկանող 0.09 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի 98/1 հասցեում գտնվող հողամասն Արամ Առաքելյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.    
12) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.  
13) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի N 19-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 0.0784 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին.
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող հողամասն Արթուր Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
17) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner