Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի մարտի 1-ի N 05 հերթական նիստի հետևյալ օրակարգը. 1) Սարգիս Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող համարժեք հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 2) Աբովյան hամայնքի սեփականություն հանդիսացող Բարեկամության փողոցի 1 շենքի թիվ 4 բնակարանն աճուրդային կարգով օտարելու մասին. 3) Աբովյան hամայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 3 բնակարանն անհատույց օտարելու մասին. 4) Աբովյան hամայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 54-55 բնակարանն անհատույց օտարելու մասին. 5) Աբովյան hամայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 7 շենքի թիվ 1 բնակարանն անհատույց օտարելու մասին. 6) Աբովյան hամայնքի սեփականություն հանդիսացող Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 25-26 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |