Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2017 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 7 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |