Այսօր: Հինգշաբթի, 30 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 360
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Արման Գրիգորյանը 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած ավագանու 19 նիստերից և 126 քվեարկություններից բացակայել է 13 նիստերից և 73 քվեարկություններից  և բացակայությունների պատճառների մասին որևէ տեղեկություն չի ներկայացրել, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
      1.  Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Արման Գրիգորյանի լիազորությունները:
      2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

      Վ. Գևորգյանը ներկայացրեց նախագիծը և հայտնեց, որ նախորդ անգամ անձամբ էր խոսել Արման Գրիգորյանի հետ, վերջինս վստահեցրել էր, որ իր բացակայությունները հարգելի համարելու հետ կապված կներկայացնի համապատասխան հիմնավորումներ:      
    Ավագանու անդամ Վ.Ամիրխանյանը հայտնեց, որ հանդիպել է  Ա. Գրիգորյանի հետ և տեղեկացրեց, որ Ա. Գրիգորյանի բուժման վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու ուշացման պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս բուժումը իրականացվում է արտերկրում։ Վ. Ամիրխանյանը առաջարկեց ժամանակ տրամադրել, որպեսզի Ա. Գրիգորյանը ներկայացնի բուժման մասին համապատասխան փաստաթղթերը, ավագանու նիստերից և քվեարկություններից բացակայությունները հարգելի համարելու համար:     
         

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner